Բովանդակություն
8.
Ի՞նչ նորացվեց/փոփոխվեց լարիի նոր թղթադրամների վրա:

Նորացված լարիի թղթադրամների դիզայնում նորացվեցին թեմայի բաղկացուցիչ առանձին տարրերը, կիրառվեցին մեկնարկային թղթադրամների վրա պատկերված անձնավորությունների տարբեր դիմանկարները, չնայած գերիշխող գույների պահպանմանը, այնուամենանիվ կիրառվեց անվանական արժողությունների համաձայն ավելի շեշտակի աչքի ընկնող գույների սպեկտրը, այս տեսակետից փոփոխվեց 100 լարի անվանական արժողությամբ թղթադրամի գերիշխող գույնը: Փոփոխվեց նաև թղթադրամների ձևավորման ոճը և այս ամենը ստեղծում է միասնական ընտանիքի հայեցակարգ: Կատարելագործվեցին և կիրառվեցին նաև սպառողի համար հեշտությամբ ընկալելի և միևնույն ժամանակ, ժամանակակից և բարձր տեխնոլոգիական պաշտպանական նշանները: Փոփոխվել են պաշտպանական նշանները, թղթի առանձնահատկությունները, սերիական համարակալումը, տեղադրվել են Վրաստանի պետական զինանշանը,լարիի խորհրդանշանը, միայն 1 ստորագրություն: Նորացված թղթադրամների մասին մանրամասն տեղեկատվությունը դիտեք հղումի վրա