Բովանդակություն
7.
Ինչպիսի՞ն կլինեն նորացված թղթադրամները:

Նորացված լարիի թղթադրամների վրա պահպանվել է լարիի թղթադրամների մեկնարկային թեմատիկան, թերևս իրականացվել են հետևյալ փոփոխությունները.  թղթադրամների վրա ներկայացված պատմությունները բազմակի երանգավորված են առանձին նոր տարրերով, ինչով դիզայնը առավել ճշգրտությամբ և ժամանակակից տեսքով ներկայացնում է Վրաստանի կարևոր պատմա-մշակութային ժառանգությունը, կիրառվել է անվանական արժողության համաձայն շեշտակի աչքի ընկնող գույների սպեկտր, որը համաչափորեն ներդաշնակված է հիմնական սյուժեների գերիշխող և կոնտրաստային գույների հետ: Նորացվել են նաև թղթադրամների չափերը: Կիրառվել է անվանական արժեքի համաձայն, թղթադրամների չափերի անկյունագծային, համաչափ աճի սկզբունքը: Թղթադրամները հանդերձավորված են սպառողների համար հեշտությամբ ընկալելի և միևնույն ժամանակ արդի և բարձր տեխնոլոգիական պաշտպանական նշաններով: Թղթադրամների ձևավորման ոճը, պարամետրերը և պաշտպանական նշանները ժամանակակից, փորձարկված և հետևողական են յուրաքանչյուր անվանական արժեքի համար: Դիզայնի բաղկացուցիչ դետալները առավելագույնս ինտեգրված են պաշտպանական նշաններին և ամբողջությամբ ստեղծում են միասնական ընտանիքի հայեցակարգ: Դրա հետ միասին, նորացված թղթադրամների տեխնիկական յուրահատկություններն ապահովում են թղթադրամները շրջանառության մեջ կեղտոտումից և բնական մաշվածությունից: Նորացված թղթադրամների մասին մանրամասն տեղեկատվությունը դիտեք հղումի վրա