Բովանդակություն
32.
Որքանո՞վ պաշտպանված են նորացված թղթադրամները կեղտոտվելուց:

Նորացված թղթադրամները ծածկված են մանրադիտակային հաստության լաքով, որը պաշտպանում է թղթադրամը կեղտոտվելուց և մաշվելուց: Լաքապատումը նշանակալիորեն ավելացնում է թղթադրամի կենսունակությունը: Թղթադրամները լաքավորված են ինչպես երեսի, այնպես էլ ետևի կողմից: Թղթադրամները կեղտոտվելուց պաշտպանում են նաև ռելիեֆային տպագրության մեթոդով կատարված պատկերները և մակագրությունները: Նորացված թղթադրամների վրա ռելիեֆային տպագրության մեթոդով են կատարված գրեթե բոլոր հիմնական պատկերները և մակագրությունները, ինչպես նաև եզրերի զարդանախշերը, որոնց վրա հաճախ է կատարվում ձեռքով հպումը: