Բովանդակություն
3.
Լարիի շրջանառության մեջ մտցնելուց մինչև օրս իրականացվե՞լ է, թե ոչ լարիի թղթադրամների նորացում և ի՞նչ տեսքով:

Վրաստանի Ազգային բանկը մի քանի անգամ կատարել է դրանց վերափոխում ռեկվիզիտների փոքր-ինչ սղագրման և պաշտպանական մեխանիզմների կատարելագործման տեսակետից, մասնավորապես. – 1999 թվականին բոլոր (1, 2, 5, 10,20,50,100 լարի) անվանական արժողության թղթադրամների վրա «Վրաստանի հանրապետություն» մակագրության փոխարեն նշվեց «Վրաստան» բառը (Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով), ինչպես նաև փոփոխության ենթարկվեց ուլտրամանուշակագույն պաշտպանական նշանը, - 2002 թվականին՝ 1, 2, 5, 10, 20 լարիի, իսկ 2004 թվականին՝ 50 և 100 լարիի անվանական արժողության թղթադրամների վրա կատարվեց գոյություն ունեցող պաշտպանական նշանների մշակում և մի քանի նոր նշանի ավելացում դիզայնի որոշակի տարրերի աննշան վերափոխման հաշվին, Հ.Գ. 2006 թվականին շրջանառության մեջ դրվեցին 200 լարի անվանական արժողության թղթադրամներ: