Բովանդակություն
20.
Ի՞նչ պաշտպանական նշաններ փոխվեցին կամ ավելացվեցին նորացված թղթադրամների դիզայնում՝ ի տարբերւթյուն նախորդ սերիաների:

Փոխվեցին և ամրապնդվեցին բոլոր պաշտպանական նշանները, մասնավորապես. ուղղաձիգ պաշտպանական թելը, ջրանիշը, գաղտնի պատկերը, հոլոգրաման, համընկնող պատկերը, օպտիկային փոփոխական ներկը,նշանը՝ թույլ տեսողությամբ անձանց համար, ռելիեֆային տպագրությունը, բազմերանգ պաշտպանությունը, մանրատառաշարը, ֆլուորեսցենտային և ֆոսֆորեսցենտային լուսավորումը: Ավելացան. գույների փոփոխականության էֆֆեկտ ունեցող օպտիկային փոփոխական ներկը, այսպես կոչված սպարկը, մագնիսական ներկով կատարված ինտագլիոն, ինֆրակարմիր ինտագլիոն: