Բովանդակություն
19.
Ինչպիսի՞ն կլինի նորացված թղթադրամների պաշտպանական մեխանիզմը:
Թղթադրամները  կեղծումներից պաշտպանության  տեսակետից,    լարիի նորացված թղթադրամների  համար  կիրառվեցին  այնպիսի (այժմ արդեն լավ  ուսումնասիրված)  պաշտպանական  նշաններ,  որոնք  հեշտությամբ  ընկալելի են  բնակչության  համար, բավարարում են  արագ վճարման  միջոցների  սպառողի ժամանակակից  միտումները և  ներկայացնում են  կեղծումներից  պաշտպանության հուսալի մեխանիզմ: Նորացված թղթադրամների  պաշտպանական  մեխանիզմը  պարունակում է.
– Պաշտպանական  նշաններ,  որոնց ընկալումը  հնարավոր է  չզինված աչքով ( ընթերցվում է  թափանցող լուսընդդեմ և  մակերեսին  նայելիս, զգացվում է  շոշափելիս և  երևում է թղթադրամը տարբեր  անկման անկյունով  թեքելիս) և  հատկացված է  բնակչության համար:
– Պաշտպանական  նշաններ,  որոնց հայտնաբերումը հնարավոր է  հատուկ  տեխնիկական  գործիքների օգնությամբ, հատկացված է  հիմնականում  կանխիկ  դրամի հետ  աշխատող անձանց համար,
– Պաշտպանական նշաններ, որոնք ընթերցվում են  դրամանիշերը  տեսակավորող  ագրեգատներով և  լաբորատորային թեստավորման ժամանակ: Նշվածը հատկացված է  միայն բանկային  համակարգի  համապատասխան մասնագետների համար: