Բովանդակություն
15.
Ի՞նչ փուլեր է ներառում նոր թղթադրամների պատրաստումը:

Թղթադրամների  պատրաստումը  ներառում է  հետևյալ փուլերը.

 

Թղթադրամների  դիզայնի և  այլ  բնութագրիչների հիմնական  ուղղությունների  որոշում և  համապատասխան  դիզայնի  էսքիզի  մշակում,

Թղթադրամներ պատրաստող  ձեռնարկության  ընտրություն, այս ձեռնարկության կողմից մշակված դիզայնի և այլ բնութագրիչների  ինտեգրում-կատարելագործում,

Թղթադրամների պատրաստման համար անհրաժեշտ  բնագրային նյութերի  պատրաստում,

Թղթադրամների համար անհրաժեշտ  թղթիներկերի և  անհրաժեշտ  հումքի  մշակում, որակի ստուգում և  ապահովում,

Թղթադրամների  ազդանշանային  նմուշների  պատրաստում-համաձայնեցում,

Թղթադրամների զանգվածային  թողարկում,

Պատրաստի  թղթադրամների  որակի  վերահսկում,

Պատրաստի  թղթադրամների փաթեթավորում,

Պատրաստի  թղթադրամների  պատվիրատուին մատակարարում,

Ազգային բանկում ստացված թղթադրամների վերահսկիչ ստուգում,

Թղթադրամները տեսակավորող ագրեգատների  տեխնիկական  ապահովում,

Թղթադրամները  շրջանառության մեջ թողարկման  կազմակերպում:

Տպագրման տեխնոլոգիական գործընթացը բաղկացած է մի քանի աստիճանից (Օփսետ, Ինտագլիո, տրաֆարետային տպագրում, լաքացում) և ցանկացած աստիճանի միջև հարկավոր է որոշակի ժամանակ, քանզի ամեն տպագրական գործընթացից հետո հարկավոր է, որ ներկը չորանա:

Դրանից հետո հարկավոր է թղթադրամները կտրատել հատուկ չափսերով, վերահսկել որակը և ապահովել նրա փաթեթավորումը ու տեղափոխումը.