Բովանդակություն
14.
Ի՞ՆՉ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵԻՆ ՄԻՆՉԵՒ ՕՐՍ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ

Ժամանակակից պրակտիկայի նկատառումով, կարելի է ասել, որ տեսանելիության տեսակետից,  նախորդ տարիների էմիսիաների լարիի թղթադրամներն անվանական արժողության կտրվածքով ամբողջությամբ չէին ստեղծում միասնական ընտանիքի տպավորություն: Միջազգային պրակտիկայում զարգացած աճող տեխնոլոգիաների նկատառումով, ինչպես տեսանելի, այնպես էլ որակական տեսակետից նշված թղթադրամներն արդեն հնացած են և չեն համապատասխանում աշխարհում թղթադրամների արտադրության ոլորտում զարգացած այնպիսի միտումներին, ինչպիսիք են.

Թղթադրամներ առանց սպիտակ տարածությունների և շրջանակային-ուրվագծերի, ինչը նաև արդարացված է կեղտոտման նկատմամբ կայունության ավելացման տեսակետից.

Բոլոր անվանակարգերի համար նույնական ձևակերպման և տպագրության ոճ, բնակչության կողմից դրանք ավելի լավ ըմբռնելու տեսանկյունից.

Շեշտակի կոնտրաստ տարբեր անվանական արժողության թղթադրամների գույների միջև, ինչը կրճատում է անվանական արժեքները միմյանց հետ խառնելու ռիսկը.

Թղթադրամների վրա կիրառված հիմնական սյուժեի գերիշխող և կոնտրաստային գույնի հետ ներդաշնակված պոլիգրաֆիկական ձևակերպման դետալներ և մետաքսի խիտ հյուսվածքով ցանցերի գույների աստիճանական գունագեղություն, ինչը լավագույն պատնեշն է կեղծ դրամ պատրաստողների համար.

Շեշտակի կենտրոնացված ինտագլիո գծերով կատարված դիմանկարներ, դրանք կեղծումից ավելի լավ պաշտպանելու և նաև տեսանելի-գեղագիտական կողմի բարելավման համար.

Առաջնահերթ մոտեցում թղթադրամների բարձր տեխնոլոգիական մեքենայի ընթերցման պաշտպանության նշանների նկատմամբ, ինչը առաջացել է արագ վճարման ավտոմատ միջոցների զարգացմամբ և դրանց պահանջով.

Թղթադրամների ընդհանուր տեսքի միասնական հայեցակարգ, ինչը ենթադրում է, որ դիզայնի բաղկացուցիչ դետալներն առավելագույնս ապահովեն պաշտպանական նշանների ճկուն ինտեգրումը և ներդաշնակորեն տեղադրվեն միմյանց հետ.

 

- Տարբեր անվանակարգերի վրա կիրառված էին միատեսակ տեսք և դիզայն ունեցող պաշտպանական նշաններ, ինչը նպաստում էր կեղծման (ցածր անվանական արժողությանը բարձր անվանական արժողության վերափոխելու) փաստերին: