Բովանդակություն
13.
Կարո՞ղ է, թե ոչ թղթադրամների նորացման գլխավոր պատճառ լինել նախկին թղթադրամների կեղծման մեծացող գործոնը:

Ինչպես նշեցինք, այս փուլում թղթադրամների ձևափոխումը պայմանավորված էր հնացած պաշտպանական նշանների և բարոյապես հնացած դիզայնի նորացման անհրաժեշտությամբ.

Աշխարհում թղթադրամների կեղծումներից պաշտպանական մեխանիզմների և տեխնոլոգիաների արագ զարգացմանը քայլ առ քայլ, կատարելագործվում են նաև կեղծման մեթոդները, ինչի կանխարգելման համար Ազգային բանկը պարտավոր է անցկացնել համապատասխան միջոցառումներ թղթադրամների որակական բարելավման ուղղությամբ ինչպես պաշտպանվածության, այնպես էլ դիմացկունության և գեղագիտական տեսակետի, և այս տեսանկյունից ցանկալի է աշխատանքն սկսել այն բանից շուտ, մինչև շրջանառության մեջ ակնառու կդառնա դրանց կեղծման կարողությունը.