Բովանդակություն
12.
Ինչո՞ւ Ազգային բանկը նորացրեց լարիի թղթադրամները, դա կապվա՞ծ չէ, արդյոք, լարիի արժեզրկման հետ:

Լարիի թղթադրամների նորացումը ծառայում է միայն և միայն ազգային դրամի, ինչպես վիզուալ, այնպես էլ որակի բարելավմանը, և կապված չէ լարիի կուրսի փոփոխման հետ: Ժամանակակից տեխնոլոգիաների արագ թափով զարգացման պայմաններում, մշտապես փոխվում են կեղծ դրամանիշերի պատրաստման մեթոդները և կատարելագործվում է կեղծումների որակը: Համապատասխանաբար,  յուրաքանչյուր 8-10 տարում անհրաժեշտ է , որ դրամանիշերի վրա իրականացվեն որոշակի փոփոխություններկլինի դա պաշտպանվածության, դիմացկունության, թե գեղագիտական տեսանկյունից: Մեր իրականութունից ելնելով, արագ վճարման միջոցների լայն տարածումն առաջ բերեց այն բանի անհրաժեշտությունը, որ լարիի թղթադրամները բարելավված լինեն ինչպես գեղագիտական տեսանկյունից (քանզի լարիի թղթադրամների տեսանելի երեսը չի պատասխանում աշխարհում թղթադրամների արդյունաբերությունում զարգացած նոր մոտեցումներին), այնպես էլ մաշվածության և կեղծման նկատմամբ կայունության ավելացման տեսակետից: Դրա հետ մեկտեղ, թղթադրամների պատրաստումը բավականին տևական գործընթաց է, այդ իսկ պատճառով  Ազգային բանկը լարիի թղթադրամների վերափոխման/նորացման ուղղությամբ ակտիվ գործունեությունը (համապատասխան նյութերի ուսումնասիրության և դիզայնի էսքիզների պատրաստման ընդգրկումով) սկսեց ավելի վաղ, իսկ՝  20, 50 և 100 լարի անվանական արժողության թղթադրամների, իսկ ավելի ուշ և 5 լարիի  անվանական արժողության թղթադրամների պատրաստման ուղղությամբ աշխատանքն սկսվեց սովորական ռեժիմում, նշված անվանական արժողությունների շրջանառության պահանջը բավարարելու համար համապատասխան պահուստային պաշարը լրացնելու նպատակով, ինչը նախորդ էմիսիաների թղթադրամներով մշտապես իրականացնում էր Ազգային բանկը: Համանման դիրքորոշմամբ տեղի կունենա նաև՝ 10 լարիի  անվանական արժողության թղթադրամների նորացումը: