Բովանդակություն

5₾

 Թղթադրամի չափսը: 62 X 122 մմ. Հիմնական գույնը: շագանակագույն


 

  • Պաշտպանական նշաններ
  • Տեսանելի տարրեր
Մեծ վրաց գիտնական և հասարակական գործիչ Իվանե Ջավախիշվիլիի դիմանկարը, «Իվանե Ջավախիշվիլի 1876-1940» գրառումով.
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան.
Անվանականը արժեքը նշանակող թվանշաններ, մակագրություններ՝ "საქართველოს ეროვნული ბანკი" (Վրաստանի Ազգային բանկ), "NATIONAL BANK OF GEORGIA", "ხუთი ლარი", "FIVE LARI", “ეროვნული ბანკის პრეზიდენტი" (Ազգային բանկի նախագահ), Վրաստանի Ազգային բանկի նախագահի ստորագրությունը, թողարկման տարեթիվը - "2017", սերիական համարը, որը կազմված է երկու լատինական տառից և ութ արաբական թվանշանից:
Մեծ վրաց նկարիչ Նիկո Փիրոսմանիի (Փիրոսմանաշվիլի) կտավը՝ «Կալո», Մասնիկներ Փիրոսմանիի՝ «Ձկնորսը կարմիր շապիկով» գործից, Վրաստանի զինանիշը.
Անվանականը արժեքը նշանակող թվանշաններ, մակագրություններ՝ "საქართველოს ეროვნული ბანკი", "NATIONAL BANK OF GEORGIA", "ხუთი ლარი".
Ջրանիշ
թափանցող լուսընդդեմ դիտելիս՝ երևում են դիմանկարի, անվանական արժեքը նշանակող թվանշանի և լարիի խորհրդանշանի պատկերները:
Գրաֆիկական անիմացիա
Ռելիեֆային տպագիր
Թղթադրամի առջևի մասում պատկերված գրաֆիկական դետալների վրա՝ դիմանկար, համալսարանի շենքը, եզրի զարդանախշեր և կատարված մակագրություններ (բացի ստորագրող անձի անվանումից, ստորագրությունից և թողարկման տարեթվից), ներկի շերտը ռելիեֆային է և շոշափելիս զգացվում է:
Գրաֆիկական անիմացիա
Նշան թույլ տեսողությամբ մարդկանց համար
Թղթադրամի առջևի մասում, ձախ և աջ եզրերին անցկացված հորիզոնական գիծը ռելիեֆային է, զգացվում է շոշափելիս և տալիս է թղթադրամի անվանական արժեքը ընկալելու հնարավորություն:
Գրաֆիկական անիմացիա
Հոլոգրամա
Արծաթագույն հոլոգրամայի վրա փոխադրված պատկերներ՝(դիմանկար, անվանական արժեքը նշանակող թվանշան, լարիի խորհրդանշանը, առյուծ, քարտեզ, մանրատառաշար) տարբեր անկյուններով թեքելիս փոխում է գույնը և ունի փոփոխական ներգործություն:
Գրաֆիկական անիմացիա
Գաղտնի պատկեր
թեքված անկյունով դիտելիս՝ թղթադրամի վրա պատկերվում է անվանական արժեքը նշող թվանշանը:
Գրաֆիկական անիմացիա
Համընկնող պատկեր
թղթադրամի առջևի և ետևի կողմում ներկայացված անվանական արժեքը նշանակող թվանշանի առանձնացված դետալներն ամբողջանում են թափանցող լուսընդդեմ դիտելիս:
Գրաֆիկական անիմացիա
Օպտիկապես փոփոխական ներկ
Տարբեր անկյուններով թեքելիս պատկերը փոխում է գույնը, ոսկեգույնից՝ կանաչի:
Գրաֆիկական անիմացիա
Ուղղաձիգ պաշտպանիչ թել
Պաշտպանիչ թել "5 ლარი" մակագրմամբ, ընդհատվող տեսքով նկատելի է թղթադրամի ետևի կողմում: Թափանցող լուսընդդեմ դիտելիս՝ ամբողջանում է և լույսի անկումը տարբեր անկյունով թեքելիս՝ փոխում է գույնը, ոսկեգույնից՝կանաչի:
Գրաֆիկական անիմացիա
Պաշտպանական մանրաթելեր
թղթի մեջ տարբեր խորությամբ խրված են կարմիր գույնի մանրաթելեր:
Գրաֆիկական անիմացիա
Բազմերանգ գիծ
թղթադրամի մակերեսին անցկացված է թափանցիկ ներկով երկայնական դեկոր անվանական արժեքը նշանակող թվանշանով:
Գրաֆիկական անիմացիա
1
3
4
5
7
8
9
2
6
10
  • Մյուս կողմը
  • Համեմատություն
Թղթադրամներ